Սովորել և այժմ էլ աշխատում եմ իմ հարազատ դպրոցում որպես երաժշության ուսուցչուհի:

Ինչո՞ւ եմ վերադարձել. կամուրջ են գցել իմ ուսուցիչները իրենց և իմ միջև, բացել իմ հոգու դռները. տեսել եմ ինձ համար ցավողին, իմ մասին հոգացողին, իմ կարծիքը պաշտպանողին, հուսալի ընկերոջ…

Հասկացել եմ` որն է ուսուցչի առաքելությունը: Գիտեմ` ինչ ճանապարհներով տանել իմ սաներին, որ փոխադարձ սիրո ու վստահության մթնոլորտում իրագործվի անհատի կերտման գործընթացը: Աշխատում եմ ինձ անվերապահորեն հավատացող մանուկներին չհիասթափեցնել, ոգևորել նրանց ամեն մի նախաձեռնությունը, քայլը, որ թև առնեն, երկինքներ  տիրեն…

Իմ ընտրած մասնագիտությունը հնարավորություն է ընձեռում երաժշտության լեզվով առնչվելու, մերձենալու մանուկների հոգուն, բացահայտել նրանց, մղել ստեղծագործական թռիչքների:

Թամարա Մխիթարյան

Երաժշտությունը ամբողջ մարդկությանը ծանոթ մայրենի լեզուն է: