Հայ ժողովրդի պատմության մեջ միշտ էլ գտնվել է ռոմանտիկ աբեղա, վանական կամ ուսուցիչ, որն իր շուրջն է հավաքել ցաքուցրիվ հայ մանուկներին և սովորեցրել  հայոց այբուբենը:«Ազգի ջիղը, երկրի ջիղը այդ մարդկանց մեջ է» ,- ասել է Հ. Մաթևոսյանը:
Ինչ իմանայի, որ տարիներ անց աշխատանքի կանցնեմ այն լույսի օջախում, որտեղ երբևէ ես եմ սովորել: Աշխատում եմ Դ.Վարուժանի անվան թիվ 89 հիմն. դպրոցում 1994 թվականից ( մանկավարժական գործունեությունս սկսել եմ  1982 թ –ից ): Իսկ երբ ստանձնեցի « Հայոց լեզվի և գրականության»  մ /միավորման նախագահի պարտականությունը, հասկացա, որ պատասխանատու եմ ոչ միայն իմ սաների, այլև մի խումբ այն նվիրյալների աշխատանքի համար, ովքեր մեր օրերում ստանձնել են այս դժվարին գործը. կրթել հայեցի, ամուր գիտելիքներով մարդու, որը պետք է կրթության ջահը հետագա սերունդներին փոխանցողը  դառնա:
Երբեք չպետք է մոռանալ, որ գործ ունենք անհատի թող որ փոքր, բայց վաղվա քաղաքացու հետ:
Մեզ պետք են վճռական ու համարձակ մարդիկ: Համոզված եմ, որ ապագա մարդկության երջանկությունը գիտելիքներում է: Ամենահամարձակ մարդը դառնում է վախկոտ, եթե չունի հաստաստուն գիտելիքներ:

Սուսաննա Բարսեղյան


«Եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր աշակերտներին, նա կատարյալ ուսուցիչ է»:

Լև Տոլստոյ