1981 թ-ին ավարտել եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և ստացել «անգլերենի և ռուսերեն լեզվի ուսուցիչ» որակավորումը և նույն տարին անցել աշխատանքի: Այժմ աշխատում եմ Դ. Վարուժանի անվան հիմնական դպրոցում, դասավանդում եմ անգլերեն:

Այսօր անգլերենի իմացությունը կարևոր է և պահանջված: Այն հանդիսանում է մշակույթի և առևտրի, ավիացիայի և  սպորտի, գիտության և գրականության լեզու և ընդլայնում է սովորողի աշխարհայացքը և ապահովում նրա արագ ինտեգրումը համաշխարհային հանրության քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական տարածքում:

Դասերին անցկացնում եմ բազմապիսի շերտավոր, անհատական կամ խմբային աշխատանք, կիրառում զանազան մեթոդական հնարներ, օգտագործում էլեկտրոնային գրատախտակ, որը նպաստում է ավելի հետաքրքիր ու պատկերավոր կազմակերպել դասապրոցեսը:

Այսօր ես ևս մեկ անգամ համոզվում եմ, որ դեռ փոքր հասակից իմ ուսուցիչ դառնալու ցանկությունը ճիշտ է եղել և հպարտանում եմ, որ կրում եմ ուսուցչի բարձր կոչումը: Առավել հպարտանում եմ, որ աշխատում եմ Դ. Վարուժանի անվան դպրոցում, մի կրթական  օջախում, ուր երեխաների դաստիրակությունը և կրթությունը տարվում է վարուժանյան ոգով:

Սուսաննա Աղաբաբյան

Անգլերենի ուսուցիչների գլխավոր նպատակն է հասնել այն բանի, որ երեխան կարողանա որոշակի իրադրություններում և նախատեսված թեմաների շրջանակում հանպատրաստից հաղորդակցվել օտար լեզվով: