Սովորել եմ մանկավարժական համալսարանի «Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա»  ֆակուլտետում: 2011 թվականից աշխատում եմ Դանիել Վարուժանի անվան դպրոցում` որպես դասվար:  Անչափ սիրում եմ իմ աշխատանքը, քանզի գիտակցում եմ այն դերի մեծությունը, որն ունեմ  յուրաքանչյուր երեխայի կյանքում: Կարծում եմ, որ հենց տարրական  դասարաններում են  ձևավորվում մի շարք կարողություններ և հմտություններ, որոնք հիմք են դառնում  աշակերտի հետագա ուսումնական գործունեության ճիշտ և արդյունավետ առաջընթացի համար: Փորձում եմ ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ բացահայտվեն յուրաքանչյուր  երեխայի անհատական առանձնահատկությունները, որ նրանց համար սովորելը դառնա հաճույք: Ուսուցման գործում կարևորում եմ նոր  տեխնոլոգիաների կիրառությունը: Հաճախ իրականացնում եմ խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում աշակերտները համագործակցում են, սովորում են լսել և վերլուծել ուրիշի կարծիքը` հաղթահարելով բարդույթները:

Մանուկն ի ծնե հակված է դեպի լավն ու բարին, պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել երեխայի համար:

Սոնա Կոշկարյան

«Լավ ուսուցիչ լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչը դասավանդում ես,  և սիրել նրանց, ում դասավանդում ես…»

Էմերսոն