Ուսուցչի աշխատանքը ամենապատասխանատու և  դժվարին աշխատանքներից մեկն է։ Լինել ուսուցիչ չի նշանակում զուտ դաս տալ, բացատրել այս կամ այն քերականությունը, իսկ մյուս դասին հարցնել այդ ամենը և գնահատել աշակերտներին։ Ուսուցիչն անում է և պետք է անի ավելին։ Իսկական ուսուցիչը պետք  է լինի օրինակ, նա պետք է լինի «չեմպիոն» իր սաների համար և օգնի նրանց դառնալ ավելին, քան կան։ Ուսուցիչ պետք է լինի մեկը,  ումից կարելի է անընդհատ սովորել։ Այսօրվա ուսուցիչը պետք է լինի բազմակողմանի զարգացած և կարողանա պատասխանել աշակերտների այնպիսի հարցերի, որոնք նույնիսկ չեն վերաբերում իր առարկային։

Առաջին հերթին ուսուցիչը պետք է լինի լավ հոգեբան և հասկանա յուրաքանչյուր աշակերտի վարքի, հուզմունքի և  այս կամ այն պահվածքի պատճառները։ Այնուամենայնիվ ինձ համար բացառիկ ուուցիչը նա է, ով կարողանում է սեր արթնացնել իր առարկայի նկատմամբ: Ինչպես ասել է Ուիլիամ Արթուր Ուարդը․ «Բացառիկ ուսուցիչը նա է, ով ոգեշնչում է»։

Սոնա Ադամյան

Միջակ ուսուցիչը ասում է։ Լավ ուսուցիչը բացատրում է։ Գերազանց ուսուցիչը ցուցադրում է։ Իսկ բացառիկ ուսուցիչը ոգեշնչում է։

Ուիլիամ Արթուր Ուարդ