Սովորել եմ Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետում:

2016 թվականից աշխատում եմ Դ. Վարուժանի անվան դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:

Գտնում եմ, որ մանկավարժի առաքելությունը երեխայի անձի ճիշտ զարգացումն է: Ուսուցչի մատուցած գիտելիքը պետք է դառնա կենսափորձ աշակերտի համար:

Անհրաժեշտ է թևավորել աշակերտին, որ նրա մեջ մեծանա թռչելու ձգտումը: Յուրաքանչյուր ուսուցչի ցանկությունն է, որպեսզի իր աշակերտը դառնա լավ մարդ, լավ զավակ և լավ քաղաքացի, արժանի լինի բոլոր այն ուսուցիչներին, այն ջանք ու տքնանքին, որ ներդրվել է իրենց այդպիսին դարձնելու համար:

Մշտապես կատարելագործելով մասնագիտական գիտելիքներս՝ ինքս էլ կփորձեմ լինել առավել օգտակար դպրոցիս և աշակերտներիս:

Շամիրամ Կարապետյան

Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք ինքներս:

                        Սենեկա