Փայփայած երազանքս իրականություն դարձավ.ես ուսուցիչ եմ: Համոզված եմ`Աստծու կողմից օրհնված և աստվածընծա կոչում: Ուսուցչի որակավորում ստացել եմ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինսիտուտում:
Մանկավարժ մկրտվել եմ Էջմիածնի ներսիսյան վարժարանում: Աշխատանքային գործունեությունս շարունակել եմ Սյունիքում:
2001 թվականի սեպտեմբերի մեկին բացել եմ Դ. Վարուժանի անվան հ 89 հիմնական դպրոցի ջերմ ու հյուրընկալ դռները և մինչև օրս աշխատում եմ հարազատ դարձած կրթօջախում: Սիրում եմ դպրոցս, աշակերտներիս, գործընկերներիս:
Ծանր է 21-րդ դարի ուսուցչի ուսերին ծանրացած բեռը.կարողանալ կրթել և դաստիարակել այս բարդ ժամանակներին համահունչ քայլող, գիտելիքներով զինված, դարի մարտահրավերներն ընդունող և իրականացնող սերունդ:
Կարծում եմ` աշխատանքիս արդյունավերության հիմքը փոխադարձ ըմբռնումը, հարգանքն ու սերն է: Մեծ պատասխամատվությամբ և նվիրվածությամբ եմ կատարում իմ առաքելությունը: Չինական ասածվածքն ասում է. «Եթե ուզում ես մի տարվա գործ անել, ցորեն տնկիր,եթե ուզում ես տասը տարվա գործ անել, ծառ տնկիր, իսկ եթե ուզում ես դարերի գործ անել ու հարվերժել, սերունդ դաստիարակի՛ր»:
Այս վեհ գաղափարն ուսած` դասարան է մտնում Դ. Վարուժանի դպրոցի յուրաքանչյուր ուսուցիչ:

Ռուզաննա Երիցյան

Կյանքում բոլոր ազնիվ ու վեհ մարդկանց
Ուսուցիչ անունն են տվել…