2009 թվականից առ այսօր աշխատում եմ Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում որպես դասվար:
Սիրում եմ իմ մասնագիտությունը: Գլխավոր նպատակս եմ համարում դաստիարակել հասարակությանը պիտանի, բազմակողմանի զարգացած և ներդաշնակ անձնավորություն: Ունեմ որոնողական և ստեղծագործական մոտեցումներ, պատասխանատվության զգացում, որոնք առաջնային են ուսուցիչ լինելու համար: Քայլում եմ ժամանակին համընթաց, անընդհատ աշխատում եմ մասնագիտական գիտելիքներս կատարելագործելու ուղղությամբ: Օգտագործում եմ դասավանդման տարբեր ֆորմատներ և փորձում եմ երեխաների մեջ սերմանել սեր, ձգտում, դեպի գիտելիքը, դաստիարակել ստեղծագործ և սոցիալապես պատասխանատու անհատներ: Աշխատանքն աշակերտների հետ ավելի հաջող կստացվի, եթե յուրաքանչյուր մանկավարժ իր ամենօրյա դասապրոցեսը հարստացնի նորարարություններով` ներդնելով սեփական փորձն ու գիտելիքները:
Դասարանում կարևորում եմ աշխատանքային անկեղծ ու ջերմ մթնոլորտը, որտեղ աշակերտը բացահայտվում է որպես անհատ` իր բոլոր դրսևորումներով: Հայտնի է, որ երեխաները ավելի արդյունավետ են սովորում, եթե նրանք հնարավորություն են ունենում ընտրություն կատարել, ակտիվ համագործակցել միմյանց հետ, շարժվել իրենց հետաքրքրություններով:
Փորփում եմ ուսումնական գործընթացը կազմակերպել այնպես, որ բացահայտվեն յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները և նրանց համար սովորելը դառնա հաճույք:

Մուշեղյան Քրիստինե

Ձգտում եմ աշակերտների համար լինել հետաքրքիր, հասկանալի և վստահելի: