Սովորել և ավարտել եմ ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետը: 2000 թ.-ից աշխատում եմ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում:
Սիրում եմ իմ աշխատանքը, հատկապես երեխաներին: Կարծում եմ, որ դա ամենից կարևորն է, նվիրվել այդ ժպտուն աչքերին և անկեղծ հոգիներին:
Ըստ իս, բոլոր կայացած ուսուցիչները լավագույն մայրերն են, որոնք իրենց պատվաբեր ավանդն են ներդնում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Այս գործում հաջողության գրավականը սերն է, այդ սերմը, որ դնում ենք մաքուր ու պարարտ հոգիներում, հետո դարձնում փարթամ դպրության ծառ: Չէ որ լավ դաստիարակելու համար պետք է սիրել այն, ինչ դասավանդում ես և սիրել նրանց, ում դասավանդում ես:
Քաջ գիտակցում եմ այն դերն ու նշանակությունը, որ ստանձնել եմ իմ սիրելի դպրոցում կրթել ու հայեցի դաստիարակել այսօրվա աշակերտներին` վաղվա քաղաքացիներին, որ մեր շուրջը լինեն լուսավոր և կայացած մարդիկ պատրաստ իրենց հոգու լույսն ու ջերմությունը փոխանցելու սերունդներին, որպեսզի մշտապես ակնածանքով արտասանվի «ուսուցիչ» բառը:

Քրիստինե Մարգարյան


Աշխարհում բոլոր լուսե մարդկանց ուսուցիչ են անվանել…