Իմ ընտրած ուղին ինձ բերեց Դ. Վարուժանի անվան դպրոց, ուր տասը տարի ինձ կրթել ու դաստիարակել էին իմ սիրելի ուսուցիչները և որոնց կողքին ես արդեն պետք է աշխատեի որպես ուսուցիչ և նրանցից արդեն պետք է սովորեի դառնալ հմուտ մանկավարժ, բանիմաց ուսուցիչ: Եվ այդպես արդեն 27 տարի իմ ուղին, իմ ճակատագիրը ես կապել եմ ինձ արդեն շատ հարազատ դարձած դպրոցի, ջերմ ուսուցչական համախմբի ու սիրելի աշակերտների հետ: Ինձ համար գլխավորն այն չէ, թե որտեղ եմ կանգնած և ինչ բարձրության վրա, այլ այն, թե որ ուղղությամբ եմ շարժվում: Ես փորձում եմ շարժվել բարու, ազնիվի, գեղեցիկի, սիրո ուղղությամբ, լույս վառել իմ սաների ճանապարհին, դառնալ ամուր հենարան նրանց համար: Սիրում եմ իմ աշխատանքը, մեր կրթօջախը, մեր բոլոր աշակերտներին, ուսուցչական համախմբին, այն միասնական թիմին, որը կոչվում է Դ. Վարուժանի անվան դպրոցի տնօրինություն:

Ինչպես ասել է Ա. Քամյուն «Ճիշտ ուղին այն է, որը տանում է դեպի կյանքը, դեպի արևը»:

Օֆելյա Հովհաննիսյան

Իր ուղու սկիզբն ընտրողը դրանով իսկ ընտրում է նաև այն ճակատագիրը, դեպի որը տանում է այդ ուղին:

Ֆոսդիկ