Ես սկսել եմ աշխատել 1990 թվականի սեպտեմբերից, Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական  դպրոցում, ուր աշխատում եմ մինչև օրս: Շուրջ 28 տարի է դասավանդում եմ աշխարհագրություն՝ ըստ իս աշխարհի ամենահետաքրքիր առարկան: Տարիների ընթացքում աշխատանքային փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ հասկացա իմ կատարած աշխատանքի կարևորությունը:

Այսօր ես մեծ բավականություն եմ ստանում իմ կատարած աշխատանքից: Անչափ հետաքրքիր է, երբ փոքրիկ մարդկանց սովորեցնում ես աշխարհը ճանաչել: Ճանաչել նշանակում է սիրել: Երբ 4-5 տարի հետո տեսնում եմ աշակերտների մտահորիզոնի ընդլայնումը, հետաքրքիր աշխարհաճանաչողությունը, հասկանում եմ, որ այդ գործում իմ մեծ լուման ունեմ:Ուրեմն աշխատանքս իզուր չի անցել:Հատկապես հպարտանում եմ, երբ աշակերտներս ինձ նման սիրահարվում են Հայաստան և հայ  բառերի իմաստների վրա: Ուրեմն ոչ միայն գիտելիքներ եմ տվել,այլ հայրենիքին արժանի զավակներ եմ դաստիարակել:

Մանկավարժական գործունեության ընթացքում բազմիցս արժանացել եմ թե դպրոցի տնօրինության պատվոգրերի և թե քաղաքապետարանի կողմից տրված մրցանակների:

Շատ եմ սիրում երեխաներին, իմ աշխատանքը, և կարծում եմ, որ դեռ շատ սերունդներ կարող եմ դաստիարակել հայրենասիրական ոգով:

Նունե Սիմոնյան

Simonyan Nune

Ինձ համար աշխարհագրություն դասավանդելը նման է շենք կառուցելուն: Որքան շենքի հիմքը ամուր է, այնքան շենքը ամուր է կառուցվում և դիմացկուն է լինում: