Ավարտել եմ ԱրՊՀ-ի «Տարրական կրթություն և մեթոդիկա» բաժինը: 2008 թվականից աշխատում եմ Դ. Վարուժանի անվան թիվ  հիմնական դպրոցում որպես դասվար:

Մանկությունը մարդկային կյանքի արշալույսն է՝ միշտ գեղեցիկ, անբիծ, հաշտ ու խաղաղ: Եվ ամբողջ կյանքում մանկության հուշերը մեր ականջին շշնջալու են անմոռանալի օրերի լուսե հեքիաթը…

Լավագույն ուսուցիչը կարողնում է նպաստել աշակերտների աճին, աշակերտների միջև ստեղծում է ջերմ հարաբերություններ:

Ժամանակակից դասերը չպետք է միօրինակ լինեն: Յուրաքանչյուր դաս մանկավարժական ուրույն ստղծագործություն է և չի կարող կրկնվել նույնությամբ: Հենց դա էլ ամենաբնութագրական ու հիմնականը պետք է լինի:

Իմ առաջնահերթ խնդիրն է՝

  • դասերը դարձնել բազմբնույթ ու գրավիչ
  • երեխային սիրել, հետո դաստիարակել և ուսուցանել
  • երեխային ընդունել այնպիսն, ինչպիսին ինքը կա
  • օգնել երեխային՝ գործել ինքնուրույն

ճանաչել երեխային և կատարելագործել:

Նելլի Գասպարյան

«Ուսուցիչը  վճռական դեր ունի աշակերտին դեպի այս ու այն բնագավառը կողմնորոշելու գործում: Եվ հաճախ հենց նրա վառած կայծը  կարող է ջահ դառնալ  ու  լուսավորել աշակերտի  ամբողջ կյանքի ուղին»:

Մխիթար Ջրբաշյան