Սերնդեսերունդ ակնածանքով և խոնարհումով է արտասանվել ուսուցիչ բառը: Դարեր շարունակ ուսուցիչը եղել է այդ վեհ անվան պահպանողը: Այժմ այդ անվան կրողն եմ նաև ես:

Ուսուցչին է վստահված կարևարագույն մի գործ, որը նա միշտ նվիրումով է կատարել:

Կրթական համակարգի լուրջ բարեփոխումների փուլում մեծ ու պատասխանատու դեր է վերապահված ուսուցչին: Գալիք սերունդների կրթության և դաստիարակման գործի լավագույն արդյունքներով է պայմնավորված նաև մեր նորանկախ երկրի ապագան:

Մանկավարժի մասնագիտությունը ժառանգել եմ պապիցս: 1987 թվականից մինչ օրս սիրով ու մեծ նվիրումով աշխատում եմ իմ հարազատ կրթօջախում: Հարազատ, որովհետև այս հրաշք դպրոցի շրջանավարտ եմ եղել: Այսօր արդեն կայացած ուսուցիչ եմ: Ամենայն պատասխանատվությամբ կրթել և դաստիարակել եմ բազում սաների: Համոզված եմ, որ ինձ վստահված առաքելությունը պատվով եմ կատարում

Նարինե Մուրադյան

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ:

Ռալֆ Էմերսոն