Ուսուցչի աշխատանքը միշտ էլ համարվել է ամենադժվարն ու ամենապարտավորեցնողը, որովհետև ուսուցչի ձեռքերում են երեխայի ապագան, ճակատագիրը : Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է լավ գիտակցի, թե ինչ պարտականություն է դրված իր վրա: Չէ որ մեզ` ուսուցիչներիս, մարդիկ վստահում են իրենց համար ամենաթանկ էակների` իրենց երեխաների կրթությունն ու դաստիարակությունը: Այս համոզմունքն էլ ինձ իմ աշխատանքի ընթացքում:

Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոցում աշխատում եմ 1991 թվականից: Առաջին անգամ մտնելով դասարան և տեսնելով ինձ վրա սևեռված աշակերտների հայացքները, ես հասկացա, որ իրավունք չունեմ հուսախաբ անելու նրանց սպասելիքները: Եվ ահա արդեն 25 տարի ես իմ գիտելիքները սիրով փոխանցում եմ իմ աշակերտներին: Սակայն գիտելիք տալուց բացի, պետք է երեխային հնարավորություն տալ ինքնուրույն մտածելու, արտահայտվելու, եզրահանգումներ անելու, վերլուծելու:

Ուսուցչի աշխատանքում միշտ կարևորել եմ մարդկային հատկանիշների ձևավորումը երեխաների մոտ: Հասարակության և հայրենիքի համար պիտանի մարդու դաստիրակությունը ես համարում եմ ուսուցչի առաքելություններից  մեկը:

Նաիրա Առաքելյան

Araqelyan Naira

Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է , երբ գովում են իր աշակերտին :

Շառլոտա Բրոնտե