Ուսուցիչը իր նվիրական և անբասիր նկարագրով սիրված է բոլորի կողմից: Ուսուցչի առաքելությունն է բազում սերունդներ կրթել և դաստիարակել: Ուսուցիչը իմ կարծիքով, եղել է և պիտի լինի կրթության և դաստիարակության ջահակիրը: Ուսուցիչը պետք է համվերությամբ և սիրով ամեն օր բացահայտի քաջության, բարու, գեղեցիկի և լավի խորհուրդը:

Ուսուցիչ լինելը հեշտ չէ: Կարծում եմ, որ ուսուցիչը պետք է լինի դերասան, հոգեբան, բժիշկ: Նա մարդաբան է և դպրոցում` այդ յուրօրինակ արվեստանոցում ձևավորում է աճող սերնդի միտքը, որը փայփայել է պետք, որ երկիրն ապագա ունենա:

Աշխատում եմ Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում 1990 թվականից: Սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ երեխաներին, սիրում եմ դպրոցը… և փորձում եմ լինել լավ ուսուցիչ, լավ ընկեր…

Մարինե Եպիսկոպոսյան

Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն:

Ադոլֆ Դիստերվեգ