Ավարտելով Երևանի պետհամալսարանը` 1991թ.-ից աշխատանքի անցա համար 118 դպրոցում: Սիրելով դպրոցն ու երեխաներին` իմ բոլոր ջանքերով, եռանդով նվիրվեցի դպրոցին: Այդ դպրոցում իմ աշխատած հինգ տարիները դարձան այն այցեքարտը, որով մի տարի անց պիտի մտնեի ներկայիս` Դ. Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոցը, ուր գալիս եմ մեծագույն սիրով, որտեղ, վստահ եմ, աշակերտներն սպասում են ինձ, հասկանում ու վստահում, հավատում: Եվ այդ ամենը փոխադարձ է: Ես արդեն քսանհինգ տարի որդեգրել եմ մի սկզբունք. սովորեցնել` չվիրավորելով երեխային, որովհետև վիրավորանք կրած երեխան, իմ կարծիքով, չի կարող մեծանալ որպես իր արժանապատվությունը գիտակցող մարդ: Եզնիկ Կողբացու խոսքերն եմ մշտապես հիշում. «Սխալված աշակերտի վրա մի′ բարկանա, որովհետև հիվանդն իր կամքով չի հիվանդանում»:
Ուրեմն` աշխատենք համբերատար, նվիրումով կրթել երեխաներին` նրանց մեջ ձևավորելով սեր դեպի մարդը, դեպի աշխարհը:

Մարիամ Թադևոսյան


Եզնիկ Կողբացու խոսքերն եմ մշտապես հիշում. «Սխալված աշակերտի վրա մի′ բարկանա, որովհետև հիվանդն իր կամքով չի հիվանդանում»: