Ավարտել եմ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական  կրթության մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետը և ստացել  դասվարի որակավորում:

2008թ-ից աշխատում եմ  Դ.Վարուժանի անվան հ  89   հիմնական  դպրոցորմ:

Ուսուցիչ երազել եմ դառնալ դեռևս մանկուց՝ փորձելով նմանվել մայրիկիս. մայրս  հմուտ մանկավարժ է: Տեսնելով նրա անսահման նվիրվածությունն ու սերը դեպի իր աշխատանքը, զգալով  նրա հոգատար  վերաբերմունքն ու  ջերմությունը  երեխաների  հանդեպ՝ ես էլ  որոշեցի նրա նման նվիրվել մատաղ  սերնդի   դաստիարակության  գործին:

Սիրում եմ իմ մասնագիտությունը և ամեն օր սիրով եմ բացում դասասենյակիս դուռը:

Դասապրոցեսն  ուսանելի,հետաքրքիր և բովանդակալից  դարձնելու նպատակով  կիրառում եմ թե  ավանդական, թե  ժամանակակից մեթոդներ:

Կարևորում եմ տեղեկատվական նոր  տեխնոլոգիաների դերը,որոնք  ուսումնական նյութի մատուցումն առավել  հետաքրքիր ու մատչելի են դարձնում:

Ձգտում եմ աշակերտների մեջ  զարգացնել  աշխատասիրություն, պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում, որոնք  շատ կարևոր են  յուրաքանչյուր   գործում  հաջողության հասնելու համար:

Յուրաքանչյուր  երեխա  անկրկնելի  անհատականություն է և ուսուցչի կողմից յուրովի մոտեցում է ակնկալում:

Մարիամ Խաչատրյան

Կարծում եմ  ինչպես բոլոր մասնագետները  այնպես էլ մանկավարժները  պետք է զբաղվեն ինքնակրթությամբ և նոր մեթոդների յուրացմամբ: