Ի սկզբանե նշեմ, որ սովորել, ավարտել և 2006թ- ից աշխատում եմ Դ.Վարուժանի անվան թիվ 89 հիմն.  դպրոցում: Մեծ պատիվ է, հպարտություն աշխատել այն կոլեկտիվում, այն ուսուցիչների հետ, ովքեր  կրթել և դաստիարակել են քեզ: 6 տարի լինելով այս բնագավառում, եկել եմ այն եզրահանգման, որ  ուսուցիչ և դասղեկ լինելը ամենապատասխանատու գործն է,  մանկավարժը  պետք է սիրի իր աշխատանքը, սիրի աշակերտին, իսկ եթե չի սիրում իր գործը, ապա նա լավ ուսուցիչ լինել չի կարող: Առաջին հերթին նա պետք է լինի հոգեբան, քանզի գործ ունի ամենանուրբ, խոցվող էակների հետ , նա ձևավորում է անհատ և պետք է հասկանա երեխայի հոգին: Ուսուցիչը պետք է երեխայի մեջ լավը տեսնի, ընդունի նրան իր բոլոր թերություններով և առավելություններով, լինի հանդուրժող, արդարամիտ և մարդասեր:Իմ գործն է՝ սովորել և սովորեցնել, ձգտել կուտակել հնարավորին չափ շատ գիտելիքներ  և այն փոխանցել աշակերտներին, քանզի մեր պետությանն ու հասարակությանը հարկավոր են խելացի մարդիկ (անհատներ):

Մարիամ Գեղամյան

Իմ առաքելությունն եմ համարում գործս պատվով կատարել, սեր սերմանել  դեպի հայոց լեզու և գրականություն առարկան, քանզի յուրաքանչյուր առարկա աշակերտին դաստիարակում է, նախապատրաստում լավ մարդ լինելու արվեստին: