Դպրոցական տասը տարիների ընթացքւմ հիացել եմ իմ ուսուցիչներով և մշտապես հարցրել ինքս ինձ, թե ով է ուսուցիչը, ինչումն է կայանում նրա առաքելությունը: Հիմա արդեն լինելով ուսուցիչ և աշխատելով բազմաթիվ հանճարեղ ուսուցիչների կողքին՝ հստակ գիտակցում եմ ուսուցչի դերը:

Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա. նա ձևավորում է մարդուն: Ուսուցիչը յուրաքանչյուր օր պատասխանատվության մեծ գիտակցումով է մոտենում իր գործին` մանկավարժի բարձր կոչմանը` իր գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրելով երեխաների կրթության և դաստիարակության սուրբ գործին: Շարունակելով կրթության ոլորտում լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով ուսուցիչը իր արժանի ավանդն է ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում:

Մանկվարժական գործունեության 8 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ լավ ուսուցիչ լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ դասավանդում ես, եւ սիրել նրանց, ում դասավանդում ես: Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ այն մարդկանց, ում սովորեցնում եմ, այն միջավայրը, որտեղ աշխատում եմ: Ուրախ եմ և շնորհակալ, որ կողքիս կանգնած են մարդիկ, ավագ գործընկերներ, ովքեր մշտապես պատրաստ են օգնելու և իրենց փորձով կիսվելու: Ուրախ եմ, որ մանկավարժ եմ և կերտում եմ վաղվա արժանի քաղաքցուն` հային:

Մանուշակ Պետրոսյան

Ուսուցիչը հպվում է հավերժությանը. ոչ ոք չի կարող ասել, թե երբ կանցնի նրա ազդեցությունը:

Հ. Ադամս