Ուսուցչի մասնագիտությունը ամենակարևոր մասնագիտություններից մեկն է աշխարհում, քանի որ նրա դաստիարակած և կրթած երեխաներից է կախված ամբողջ պետության ապագան: Մանկավարժը պետք է սիրի իր աշխատանքը, երեխաներին և անմնացորդ նվիրվի այդ գործին: Ես ընտրել եմ այս մասնագիտությունը, որովհետև շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ:

Լինելով ֆիզկուլտուրայի ուսուցչուհի իմ առաջ նպատակ եմ դրել դաստիարակել բարի, ազնիվ, համարձակ և ամենակարևորը ֆիզիկապես առողջ երեխաներ: Գաղտնիք չէ որ բոլոր երեխաներն էլ ամենից շատ սիրում են ֆիզկուլտուրայի դասը, և ես փորձում եմ նրանց համար կազմակերպել անվտանգ, արդյունավետ և հետքրքիր դասեր, սպորտային տարբեր միջոցառումներ, որոնց միջոցով ես փորձում եմ ամրապդնել նրանց առողջությունը և ֆիզիկական պատրաստվածությունը:

Ես կարծում եմ, որ մանկավարժը պետք է լինի շատ լավ հոգեբան, որպեսզի կարողանա յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերի անհատական մոտեցում, հասկանա նրա հոգեվիճակը և ըմբռնումով մոտենա յուրաքանչյուրին:

Լուսինե Սահակյան

Մանկավարժը պետք է սիրի իր աշխատանքը, երեխաներին և անմնացորդ նվիրվի այդ գործին: