2000 թվականին ավարտել եմ Դ. Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը: Այնուհետև սովորել եմ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Տարրական կրթություն և մեթոդիկա» ֆակուլտետը: Աշխատել եմ այլ կրթօջախներում, սակայն, ի վերջո, վերադարձել այնտեղ, որտեղից սկսվել է իմ կրթությունը:

2014 թվականից աշխատում եմ իմ հարազատ` Դ. Վարուժանի անվան հ.89 հիմնական դպրոցում որպես դասվար:

Յուրաքանչյուր երեխա անհատականություն է, որի զարգացման գործում մեծ դեր ունի դասվարը: Դասվարի շնորհիվ է, որ դպրոցական երեխայի մեջ ձևավորվում են մի շարք կարողություններ և հմտություններ, որոնք հիմք են դառնում աշակերտի հետագա ուսումնական գործունեության արդյունավետ և ճիշտ առաջընթացի համար: Այդ իսկ պատճառով էլ գիտակցում եմ դասվարի աշխատանքի կարևորությունը և փորձում խորացնել իմ գիտելիքները:

Ուսուցման գործընթացում կարևորում եմ նոր տեխնոլոգիաների կիրառությունը, բայց և կարծում եմ, որ դրանք պետք է համատեղել ավանդակի հետ:

Լուսինե Ֆիդանյան

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելիքներով զինված մարդը անպարտելի է:

Մ. Գորկի