Դպրոցն այն օջախն է, որտեղ ոչ միայն կրթվում է երեխան, այլև դաստեարակվում է, որպես մարդ, հասարակության լիիրավ և կարևոր անհատ: Ուսուցանողից բացի, ուսւցիչը պետք է լինի հմուտ մանկավարժ, որպեսզի կարողանա տեսնել իր առջև ոչ-թե 6 կամ 10 տարեկան ֆիզիկական անձի, այլ պետք է տեսնի արդեն ձևավորված մարդու՝ իր հոգեբանական առանձնահատկություններով:

18 տարի է ՝ դասավանդում եմ դպրոցում ֆիզիկական կուլտուրա: Իմ նպատակն է դաստեարակել ուժեղ և կորովի աշակերտ, ներարկել նրա մեջ այն գաղափարը, որ առողջությունը ուժ է, իսկ ուժը՝ առողջություն: Փորձել եմ հասկացնել աշակերտին, որ միայն ուժեղ և հմուտ մարդը կարող է պայքարել արատավոր երևույթների դեմ, կարող է դառնալ հայրենիքի պաշտպան և զինվոր:

Յուրաքանչյուր դասարանում փորձում եմ տեսնել և գտնել ապագա օլիմպիական չեմպիոնի: Իսկ իմ միջոցառումների և մրցումների միջոցով փորձում եմ դաստեարակել ընկերասիրություն, կոլլեկտիվ մտածելակերպ և դժվարություններ հաղթահարելու ունակություն:

Շարունակում եմ գտնել նոր մեթոդներ, որպեսզի էլ ավելի հմտանամ և գտնեմ հաջողությունների նոր բանալի:

Լիլիթ Վարդանյան

Դպրոցն այն օջախն է, որտեղ ոչ միայն կրթվում է երեխան, այլև դաստեարակվում է, որպես մարդ, հասարակության լիիրավ և կարևոր անհատ: