Ես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լիլիթ Իսահակյանն եմ: Ավարտելով դպրոցը՝ ընդունվել եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Մասնագիտական կրթութան ընթացքում որոշեցի դառնալ մանկավարժ: Գերազանց ավարտելով ինստիտուտս՝ ընդունվեցի աշխատանքի Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 հիմն. դպրոցում, որտեղ աշխատում եմ 2011 թ-ից: Կարծում եմ, որ ուսուցչի նպատակն է հասկանալ աշակերտներին, մտնել նրանց դրության մեջ, լինել հոգեբան, հասկանալ նրանց հոգին:

Իմ գործն է՝ աշակերտներին ուղղորդել դեպի մարզարվեստի աշխարհ, սեր սերմանել դեպի սպորտ, զբաղվել առողջ ապրելակերպով: Իմ ոլորտում կարևոր եմ համարում հանդուրժովականությունն ու հոգատարությունը: Ուսւցիչը պետք է դժվար բաները հեշտ դարձնի, վայելի սաների ջերմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը, որը համարում եմ իմ ամենաբարձր գնահատականը:

Լիլիթ Իսահակյան

Կարծում եմ, որ ուսուցչի նպատակն է հասկանալ աշակերտներին, մտնել նրանց դրության մեջ, լինել հոգեբան, հասկանալ նրանց հոգին: