Ռոմանտիզմի շղարշի ներքո ուժերս փորձեցի բանասիրական ոլորտում: Բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատեցի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Բայց կյանքի հունն ինձ տարավ բոլորովին այլ ուղով: Չգիտես ինչո՞ւ, ինձ հրապուրեց մանկական աշխարհը: Գուցե այն պարզ պատճառով, որ ուզում էի ապրել լուսե հեքիաթում:

Ուստի կրթությունս շարունակեեցի: Ավարտեցի նաև ԵՊՄՀ-ի «Տարրական կրթության մեթոդիկա և մանկավարժություն» բաժինը: Այստեղ բացահայտեցի ինձ համար բոլորովին այլ աշխարհ: Աշխարհ, ուր անմեղությունն է տիրում հրեշտակի թևերով:

Մի քանի տարի աշխատեցի նախակրթարանում, ուսումնասիրեցի փոքրիկների ներաշխարհը, սիրեցի նրանց, ապրեցի նրանցով:

2008 թվականին կյանքի հորձանուտը նետեց ինձ Դ. Վարուժանի անվան թիվ 89 դպրոց, որտեղ էլ սկսվեց իմ դասվարական կարիերան:

Ճշտախոս եմ, ատում եմ սուտը, համբերատար եմ ու հանդուրժող: Օժտված եմ բարության նուրբ հատկանիշով, որով համակում եմ նաև իմ փոքրիկ սաներին:

Շուրջ 9 տարի է, ինչ աշխատում եմ Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում: Աշխատում եմ անմնացորդ նվիրումով:

Լիլիա Բադալյան

Հումանիստ եմ, սիրում եմ մարդկանց, անչափ շատ եմ սիրում երեխաներին, որն էլ երևի հանդիսանում է իմ աշխատանքի գրավականը: