Մանկավարժի ընտանիքում եմ դաստիարակվել, կերտվել: Ինձ էությամբ հոգեբան եմ համարում, քայլում եմ ժամանակի հետ համընթաց: Ուսուցչի դերը միայն գիտելիք տալը չէ, հարկ եղած դեպքում պետք է բժշկել երեխայի հոգին: Փորձում եմ երեխաներին խորը մտածել սովորեցնել, թափանցել երևույթների խորության մեջ, բացահայտել չբացահայտվածը: Դպրոցը պետության և ընտանիքի հենարանն է: Ջուր չէ, որ առաջավոր երկրները իրենց հայրենիքի ամրության երաշխիքը լավ կրթությունն են համարում:

Կարինե Մխիթարյան

Մենք` մանկավարժներս, բժիշկ ենք առանց փաստաթղթի, դերասան ենք առանց շքեղ բեմերի, հոգեբան ենք հոգու և սրտի թելադրանքով, մենք չունենք ոգու սով…