Միշտ մտածել եմ, թե հատկապես մարդուն ինչն է երջանկություն բերում: Կարծում եմ հարստությունն ու աղքատությունը ակնհայտորեն ընդունակ չեն դրան և արդեն 26 տարի, ամեն օր, ինձ համար ապացուցել եմ մի թեորեմ. ինձ համար իմ երջանկությունը իմ սիրելի աշխատանքն է, շփումը գործընկերներիս հետ, և այն դրական լիցքերը, որ արդեն այսքան տարի ստանում եմ իմ աշակերտներից: Յուրաքանչյուր մարդ աշխարհ գալով և կյանք ստանալով ստանում է նաև մի գերնպատակ: Իմ գերնպատակն է. իմ երկրի ու հանրության համար դաստիարակել արժանի քաղաքացիներ:

Կարեն Գևորգյան

Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ գործին նվիրվելը:

Կլոդել