Ավարտել եմ Վ. Բրյուսովի անվ. օտար և ռուսաց լեզուների ինստիտուտը: Դասախոսել եմ տարբեր համալսարաններում: Դ. Վարուժանի անվ. թիվ 89 հիմնական դպրոցում աշխատում եմ 2010 թվականից (մանկավարժական գործունեությունս սկսել եմ 2000թվականից):

Ես սիրում եմ իմ աշխատանքը և սիրով ու ամենայն պատասխանատվությամբ եմ կատարում Աստծո կողմից  ինձ վստահված գործը: Սիրում եմ այն խենթուկներին ում կրթում եմ: Իմ ամբողջ հպարտությունը իմ աշակերտների մեջ է: Չէ որ, ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:

Կյանքում ամենաթանկ հիշողությունները մեր մանկության  հիշողություններն են, ավելի ճիշտ հուշն այն ամենի հանդեպ ինչն արդեն վաղուց  անցել է: Ասում են՝ երեխան ի  սկզբանե մաքուր թուղթ  է: Եվ այդ  թղթի վրա անջնջելի հետք  են թողնում ծնողները, հետո թերևս ուսուցչիները: Որպես կյանքի նոր փուլի սկիզբ շատ կարևոր է,  թե ինչպիսին է առաջին ուսուցիչը:

Եվ ուզում եմ, ուզում եմ ես,
Մի լրացու՛մ անել վերջին-
Հրաշալիք կոչենք նույնպես
Ամեն մեկս մեր ուսուցչին…(Ա. Սահակյան)

Իզաբելլա Շիրինյան

Յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի առաքելություն, իմ առաքելությունը մարդ կերտելն է: