Երբեք չէի մտածել, որ կընտրեմ մանկավարժի մասնագիտությունը, քանի որ աշխատանքս սկսել եմ որպես ծրագրավորող 1984թ.-ից: Սակայն 1990թ.-ից ճակատագիրn ինձ տարավ դպրոց և մինչև հիմա կրթում և դաստիարակում եմ հայ մանուկներին Դ. Վարուժանի անվան N89 հիմնական դպրոցում: Կան մասնագիտություններ, որոնք չսիրելով  չես կարող տիրապետել, օրինակ`բժիշկ, ուսուցիչ, հոգեբան: Կարծում եմ, որ վատ ուսուցիչը, ինչպես վատ բժիշկը, կարող է հաշմանդամ դարձնել երեխային: Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, լավը սովորեցնում է այն գտնել: Դասավանդում եմ մաթեմատիկա առարկան, սովորեցնում եմ երեխաներին մտածել, կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, աշխատել և հաճույք ստանալ արդյունքներից, իմանալ, երբ պետք է պայքարել և երբ զիջել: Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա` նա ձևավորում է մարդուն: Երեխայի նպատակն է նրան ընդունակ դարձնել հետագայում զարգանալու առանց ուսուցչի օգնության:

Հասմիկ Պողոսյան

«Երկար կյանք ու արևշատություն ցանկանանք մեր պատանիներին, քանի որ հենց նրանք են ժառանգելու մեր պետության ունեցած արտաքին պարտքը»:

Հեբերտ Հուվեր(1879-1964)
ԱՄՆ նախագահ