Անդավաճան  սերն  ընտրած  մասնագիտության, սաների նկատմամբ, բուռն հետաքրքրությունը դեպի մանկավարժության, հայոց լեզվի և գրականության նորությունները, դրանք անձամբ փորձարկելու, մատուցումը ստեղծագործաբար իրականացնելու ձգտումը տարիների ընթացքում մեծ փորձ են տալիս։
Ավարտել եմ  ԵՊՀ –ի  բանասիրական  ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի և բանասերի  որակավորում։
Շուրջ  30 տարի է՝  իմ հարազատ կրթօջախում եմ՝  Դ․ Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում (10  տարի աշակերտել եմ  և  20 տարի է  դասավանդում եմ հայոց լեզու և գրականություն)։
Կարծում եմ,  որ երեխայի հետ աշխատելը  անասելի հետաքրքիր է  և  միևնույն ժամանակ շատ բարդ։ Ոգևորվում եմ ցանկացած երեխայի հաջողությամբ և փորձում եմ դպրոցական առօրյան դարձնել ավելի հետաքրքիր ու բովանդակալից։  Կազմակերպել եմ բազմաթիվ միջոցառումներ  և հրապարակային դասեր։

Հասմիկ Գևորգյան

Առանց   ուսուցիչների  ոգևորության,  համոզմունքի  և  ջանքերի  դպրոցում  ցանկալի  փոփոխություններ  չեն  կարող  տեղի  ունենալ։

                                                                                                   Դառլիգ   Համոնդ