Սովորել եմ Երևանի Պետական Ճարտարագիտական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» ֆակուլտետում և ավարտել գերազանցության դիպլոմներով: Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում աշխատում եմ 2010թ.-ից որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի:

Ուսուցման իմ փորձը ցույց է տվել, որ աշակերտը ավելի լավ է ըմբռնում, հասկանում նյութը, երբ համագործակցում է կա՛մ ընկերոջ, կա՛մ ուսուցչի հետ: Այդ պատճառով  հաճախ եմ ստեղծում իրավիճակներ, երբ մեկը մյուսին սովորեցնում է. չէ՞ որ այդ ժամանակ նա մտածում է՝ ինչպես բացատրի, հասանելի դարձնի, ինչ ճանապարհ ընտրի:

Ուսուցչի աշխատանքը ստեղծագործություն է, և որպեսզի խթանեմ աշակերտների սստեղծագործական կարողությունները, դասերին ապահովում եմ անկաշկանդ մթնոլորտ, դառնում երեխաների գործընկերը, խաղընկերը: Աշխատում եմ բացատրել շատ մատչելի, որպեսզի ամենաթույլ աշակերտը ևս մի բան հասկանա, վստահի իր ուժերին, չվախենա սխալվելուց:

Մղում եմ աշակերտներիս ինքնուրույն, հետազոտական աշխատանքի, կարևորում, որ կարողանան ինքնաքննադատաբար մոտենալ իրենց աշխատանքին, ճիշտ գնահատեն և՛ իրենց, և՛ իրենց դասընկերոջը:

Հասմիկ Գալստյան


Շատ դժվար է ուսուցչի աշխատանքը, պահանջում է ջանքերի գերագույն լարում. պետք է լինել հոգատար, ճիշտ հասկանալ ու բացահայտել աշակերտին, թափանցել նրա հոգու խորքը, ապա ուսուցանել: