… Դպրոցական զանգ …Սովորական դասմիջոց լինի, թե տարեվերջյան ավանդական դաս, սրտի թրթիռով ենք լսում քո ականջալուր ձայնը, քանզի քո մեջ ամփոփված է մի ողջ մանկություն ու պատանեկություն:
1996թ. սեպտեմբերին առաջին անգամ ոտք դրեցի Վարուժանի անվան թիվ 89 դպրոց: Շուրջս յուրօրինակ աշխարհ էր, անծանոթ մի աշխարհ, և ինչ-որ կաշկանդվածություն ու խորհրդավորություն էր իշխում ամենուր:
Դա առաջին օրերին էր միայն: Հետո եկան ծանոթության, մտերմության, աշխույժով լեցուն երջանիկ օրերը, գիտելիքների փոխանակման, աշխատանքով իմաստավորված օրերը:
Անպարփակ է ուսուցչի դերը մեր կյանքում: Այդ նա է, որ իր սաներին սովորեցնում է մեսրոպյան այբուբենը, տարիների հետ զինում նրանց գիտելիքներով, տալիս կյանքի անմոռաց դասեր:

Այսօր մանկավարժի վեհ ու պատվավոր կոչումն են կրում տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց բարոյական կերպարը օրինակ է ծառայում միլիոնավոր սաների համար:

Գրետա Ղալումյան

Մանկավարժությունը մարդասիրություն պահանջող մասնագիտություն է: