Ես մեծացել ու դաստիարակվել եմ մանկավարժի ընտանիքում, որտեղ մշտապես քննարկման առարկա էր դպրոցը, մանկավարժությունը: Հետագայում այն վճռորոշ դեր խաղաց իմ կյանքում և օգնեց ինձ` ճիշտ մասնագիտություն ընտրել:

Ուսուցիչ դառնալը իմ կոչումն էր:

Հետաքրքիր է աշխատել երեխաների միջավայրում: Նրանց հետաքրքրությունների աշխարհը լի է հազար ու մի «ինչուներով», և նրանք օր առաջ ձգտում են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Դ. Վարուժանի անվան հ.89 հիմնական դպրոցում աշխատում եմ 1981 թվականից: Առաջին քայլերս այստեղ եմ արել որպես ավագ ջոկատավար, հետագայում` որպես տարրական դպրոցի ուսուցչուհի:

2006 թվականից ստանձնել եմ տարրական դպրոցի փոխտնօրենի պարտականությունները:

Տարրական դպրոցը յուրաքանչյուր հասարակության մեջ կարևոր դեր է կատարում: Ուստի, մշտապես ձգտում եմ բարձրացնել իմ մասնագիտական վարպետության մակարդակը:

Գոհար Տեպոյան

Ուրիշին սովորեցնելու համար պահանջվում է ավելի շատ խելք, քան երբ ինքդ ես սովորում:

Մ. Մոնտեն