Ուսուցչի աշխատանքը անչափ պատասխանատու, բարդ  գործ է: Մարդ, քաղաքացի դաստիարակելը, գիտելիք տալը լուրջ և կարևոր աշխատանք է: Որպես ուսուցիչ առաջին քայլերն եմ արել այս դպրոցում: Սիրել եմ դպրոցն ու երեխաներին: Արդեն 26 տարի է, ինչ այս դպրոցում եմ աշխատում: Համոզմունք  ունեմ, որ  ուսուցչի գործը միայն գիտելիք տալը չէ: Յուրաքանչյուր ուսուցիչ առաջին հերթին պետք է կարողանա ճանաչել աշակերտին, թափանցել նրա ներաշխարհը, կարողանա բացահայտել նրա կարողություններն ու հնարավորությունները, օժտված հմտությունները:

Բազմամյա աշխատանքի արդյունքում ես  շատ-շատ սաներ եմ կրթել, ովքեր   կյանքի  իրենց  ուղին ընտրած պիտանի են ծավալած գործունեությամբ թե’ իրենց, թե’ հասարակությանը:

Ես հպարտանում եմ սաներիս հաջողությամբ, հավատում նրանց վաղվա օրվան, հույսով լցվում ապագայի հանդեպ:

Գոհար Մելոյան

Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող, ամենալավ կենդանի օրինակը, այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:

Ադոլֆ Դիստերվիգ