Հարափոփոխ կյանքը թելադրում է իր պայմանները, և ժամանակի պահանջներին դրա ներդաշնակեցման անհրաժեշտությունը ստիպում է զարգացնել մարդու հոգևոր արժեքները, հասարակական համակեցության, հանդուրժողականության,  համագործակցային որակները և ձևավորելու  ապագայի մարտահրավերներին պատրաստ մարդ:

Արագ փոփոխվող իրականության մեջ առավել բարդ է և կարևոր տալ սովորողին տեղեկատվություն ինքնուրույն փնտրման, վերլուծման և արդյունավետ օգտագործման հմտություններ: Դրանք նպաստում են անհատի առավելագույն ձևով ինքնարտահայտմանը և հասարակական կյանքին ակտիվ մասնակցությանը:

Լավ ուսուցիչը հարգում է երեխային և հավատում նրա ուժերին և ըստ իս պետք է երեխայի մեջ սեր արթնացնի ուսման նկատմամբ՝ օգտագործելով զգացմունքները, գիտակցությունը և հավատը:

Լինելով մանկավարժության բազմամյա փորձ ունեցող կենսաբանության ուսուցչուհի՝ փորձում եմ ընդլայնել երեխաների մտահորիզոնը հայրենի երկրի բնապահպանական ժառանգության մասին, օգնել նրանց ուսումնասիրել բնաշխարհը, իմանալ իրենց՝ որպես քաղաքացիների բնապահպանական իրավունքները կոնկրետ քայլեր ձեռնարկելու, կամք հաղորդել նրանց և վստահություն, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել իրենց շրջապատում:

Իմ առաքելությունն եմ համարում աշակերտերի շրջանում ձևավորել գիտակցված վերաբերմունք սեփական առողջության պահպանման նկատմամբ և դրանով նպաստել նրանց ներդաշնակ զարգացմանը, առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ֆիզիկական, մտավոր ու հոգեկան արժեքների բարելավմանը և զարգացման հնարավորություների մեծացմանը:

Սիրում եմ դպրոցը, աշակերտներիս: Իմ բախտը բերել է: Աստված ինձ շատ սեր է տվել, որ բաշխեմ բոլորին:

Արուսյակ Հովհաննիսյան

Hovhannisyan Arusyak
<<Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ: Հանուն վաղվա ճշմարտության թող որ լինեմ այսօր սխալ>>:

Պ. Սևակ