2003 թվականից աշխատում եմ Դանիել Վարուժանի անվան համար 89 դպրոցում որպես անգլերենի ուսուցչուհի: Ունեմ տասներեք տարվա ուսուցչի փորձ: Որպես ուսուցիչ առաջին քայլերն եմ արել այստեղ:  Յուրաքանչյուր սովորողի ընդունում եմ  որպես անհատականություն:

Դասապրոցեսում օգտագործում եմ ուսուցանող երգեր, խաղային հնարներ, դերային խաղեր: Յուրաքանչյուր դաս պետք է երեխային հրճվանք պարգևի: Սիրում եմ իմ մասնագիտությունը :Հաճախ կազմակերպում եմ միջոցառումներ, որոնք նպաստում են երեխաների բանավոր խոսքի և գեղագիտական ճաշակի զարգացմանը: Ըստ ինձ  կարևոր է, որ ուսուցիչը օգտագործի դասավանդման ավանդական և նոր արդյունավետ մեթոդներ: Ինչպես մեր ուսուցիչներն են մեր հիշողություններում ապրում իրենց խորհուրդներով, մեզ տված գիտելիքներով, այնպես էլ մենք պիտի ապրենք մեր դաստիարակած սերունդների մեջ:

Եթե  նախկինում օտար լեզվի իմացությունը մրցակցային առավելություն էր, ապա այսօր պարտադիր պայման է: Օտար լեզվի ուսուցման գլխավոր նպատակը սովորողի հաղորդակցության մշակույթի ձևավորումն է. օտար լեզվի գործնական տիրապետումը:

Իմ  խնդիրն է՝ յուրաքանչյուր սովորողի համար ստեղծել այնպիսի միջավայր, օգտագործել այնպիսի մեթոդներ, որ յուրաքանչյուրին հնարավորություն կտա ցուցաբերել ակտիվություն և ստեղծագործական միտք:

Անգլերեն լեզվի դասավանդման ժամանակ ուսուցանող ծրագրերի աշխատանքային ձևերը  ներառում են.

  • բառապաշարի ուսուցում
  • աշխատանք արտասանության հետ
  • երկխոսության և մենախոսության ուսուցում

Անգլերեն լեզվի ուսուցման հիմնական նպատակը հաղորդակցության հմտությունների  ձևավորումն է, իսկ մնացած բոլոր խնդիրները (կրթական, դաստիրակչական, զարգացնող) լուծվում  են գլխավոր նպատակի  իրականացման ճանապարհին: Առաջնային նշանակությունը տրվում է նյութն ընկալելուն,բովանդակության փոխանցմանը  և իմաստի արտահայտմանը, որն էլ  տանում է լեզվի քերականական կառույցների և բառերի անուղղակի ուսուցմանը:

Արփինե Խաչատրյան

Սովորական ուսուցիչը պատմում է,
Լավ ուսուցիչը բացատրում է,
Բարձրակարգ ուսուցիչը ցույց է տալիս,
Հանճարեղ ուսուցիչը ոգեշնչում է:

Ուիլյամ Ուորդ