Ես` Արևիկ Ռուբենի Հովհաննիսյանս, 1993թ-ից աշխատում եմ Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում:

Սովորել և ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը:

Սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ երեխաներին:

Սիրով նվիրվել եմ այդ անմեղ աչքերին և մաքուր հոգիներին:

Մեծ սիրով և ջերմեռանդությամբ եմ դասավանդում: Յուրաքանչյուր օր կատարելագործվում եմ` սովորելով և սովորեցնելով:

Ես համոզված եմ, որ մանկավարժի մասնագիտությունը ի վերուստ տրված պարգև է:

Պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին, յուրաքանչյուր երեխայի կրթությանն ու զարգացմանը:

Իմ աշակերտներին անմնացորդ նվիրում եմ հոգուս լույսն ու ջերմությունը: Նրանք են մեր վաղվա օրը, երկրի կառուցողն ու շենացնողը:

Աշխատում եմ մեծ, համերաշխ կոլեկտիվում, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ է համագործակցության և փոխզիջման:

Արևիկ Հովհաննիսյան

Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի:
Եթե ուսուցիչը սիրում է իր աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
Եթե ուսուցիչը սիրում է և՛ իր աշխատանքը, և՛ իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:

Լ. Տոլստոյ