Ծնվել է 01 հուլիսի, 1974 թ.
Պաշտոնավարում է 2016թ. մայիսից

Կրթություն
Ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը

Աշխատանք

2007-2010 ընկած ժամանակահատվածում շուրջ 2 տարի աշխատել է Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում որպես մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, որից հետո հինգ տարուց ավելի աշխատել է որպես «Վարուժնակ» մասնավոր դպրոցի տնօրեն: 2015 թ-ի նոյեմբերից աշխատել է Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում որպես ուսումնական գծով փոխտնօրեն և 3 ամիս անց նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2016 թ-ի մայիսին ընտրվել է դպրոցի տնօրեն: Կրթության ոլորտից բացի շուրջ 10 տարի աշխատել է միջազգային կառույցներում:

  Ամուսնացած է, ունի 2 դուստր:
 Հայաստանի համար, որպես անցումային երկիր, որտեղ առկա են նման երկրներին բնորոշ գրեթե բոլոր խնդիրները, կրթության ոլորտը և հատկապես կրթության որակը ունեն առանձնահատուկ և բացառիկ կարևորություն։ Վստահորեն կարող ենք փաստել, որ եկել է ժամանակը, անցյալի դասերը հաշվի առնելով, ձևավորել ազգային հենքով կրթական այնպիսի համակարգ, որը թույլ կտա շտկել և խորացնել Հայաստանի տնտեսական ու հոգևոր զարգացման հունը։ Այս համատեքստում կրթության հոգևոր բաղադրիչի կարևորությունը հնարավոր չէ թերագնահատել,  քանի որ զարգացած երկիրը բնութագրվում է ոչ միայն տնտեսական կամ և նման այլ ցուցանիշներով, այլև այն արժեքներով, որոնք ապահովում են սերունդների հոգևոր առողջությունը և ազգի` որպես այդպիսին, հարատևելու հնարավորությունը։

Կրթության հիմնախնդիրների մասին այսօր շատ է խոսվում. կրթական շղթաների միջև որակական անհամապատասխանություններ, ժամանակավրեպ կրթական ծրագրեր, երբեմն հնամաշ մեթոդների կիրառում, ներդրվող ծրագրերին համապատասխան արհեստավարժ մասնագետների պակաս և այսպես շարունակ։ Սակայն մեր հաջողության գրավականն այն է, որ մենք՝ հայերս, ունենք յուրահատուկ ու անկրկնելի մտավոր ներուժ։ Այդ ներուժի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է ուղղակի համախմբվել, մշակել ու հետևողականորեն և զգուշությամբ ներդնել մեր միջավայրի համար ամենաընդունելի կրթական մոդելը, որում կրթական շղթաները կլինեն տրամաբանորեն փոխկապակցված, միմյանց փոխլրացնող ու միտված խիստ գրագետ ժամանակակից մարդու և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը։

Հանրակրթության ոլորտում Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցն ավանդաբար համարվում է որակի առաջատարներից մեկը և այսօր էլ լինելով գրեթե օրինակելի հիմնական դպրոց, որտեղ լավագույնս օգտագործելով ոլորտում առկա նորարարական մեթոդները, միջազգային փորձն ու հատկապես տարրական դպրոցի օրինակելի մոտեցումները, փորձում ենք այնպես կառուցել մեր զարգացման ռազմավարությունը, որ մշտապես գտնվենք բարեփոխումների առաջնագծում ու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինենք դառնալ կրթական լաբորատորիա կամ էքսպերիմենտալ այնպիսի տիրույթ, որտեղ կարող են զգուշորեն և աստիճանաբար փորձարկվել ու տեղայնացվել կրթության ոլորտում կիրառվող լավագույն մոդելները։

Թիվ 89 հիմնական դպրոցը պատրաստ է ունենալ իր կարևոր դերը  կրթության համակարգում նախաձեռնված բարեփոխումների  իրականացման գործում՝ դառնալով կրթական բարեփոխումների առաջնագծի զինվորներից մեկը կամ քարշակը, որը, իր առջև ունենալով միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն ապահովելու հրամայականը, ազգային կրթություն ստեղծելու տեսլականը և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը, իր վրա կվերցնի կրթությունը որակապես նոր հարթություն բարձրացնող ճանապարհը հարթողներից մեկը։

Պաշտոնավարման ժամկետն է՝ 16.05.2016թ – 16.05-2021թ

Անուշ Ասլանյան