Ուսուցչի աշխատանքը միշտ էլ ամենադժվարն ու ամենապատասխանատուն է, քանի որ ուսուցչի ձեռքերում է յուրաքանչյուր աշակերտի ապագան, գիտակցությունն այն բանի, որ իրեն է վստահված մատաղ սերնդի դաստիրակությունը, և ուսուցիչն  ամեն ինչ  պիտի անի այդ ամենը ճիշտ և արժանավայել կազմակերպելու համար: Սա է նրա մեծագույն առաքելությունը:

1994 թվականից աշխատանքի եմ անցել Դ. Վարուժանի անվան N 89 դպրոցում` որպես տոխնոլոգիայի ուսուցչուհի: Աշխատելով երեխաների հետ` ես հասկացա, որ աշխատանքի մեկ ժամն ավելի շատ բան է սովորեցնում, քան բացատրությունների մեկ օրը, քանզի եթե ես երեխային զբաղեցնում եմ արհեստանոցում, նրա ձեռքերը աշխատում են հօգուտ նրա խելքի: Նա գիտակցում է, որ ինքն  այդ պահին սոսկ արհեստավոր է:

Անժելա Գասպարյան

Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:

Շառլոտ Բրոնտե