1987թ. ավարտել եմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տարրական կրթական մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետը և ստացել դասվարի որակավորում: 2006թվականից աշխատում եմ Դ. Վարուժանի անվան N89 հիմնական դպրոցում, որպես դասվար:

Ես շատ եմ սիրում երեխաների աշխարհը, նրանց պարզ անմիջականությունը: Փորձում եմ ինքս էլ լինել նույնքան պարզ ու անկեղծ, աշխարհին նայել նրանց աչքերով: Կարծում եմ` լավ դասվար լինելու համար պիտի սիրես, պահպանես քո մեջ ապրող մանուկին: Եվ նրա միջոցով հաղորդակցվես ու մուտք գործես 6-7 տարեկանների փխրուն ու զարմանահրաշ աշխարհը: Ձգտում եմ նորից դառնալ մանուկների նման պարզ ու անմիջական, սիրող ու ոգևորվող, զարմացած ու հետաքրքրասեր, նրանց հետ նորից ու կրկին հայտնաբերել շա՛տ հայտնի բաներ ու չշտապել, չվախենալ, դիտել, ուսումնասիրել, սխալվել ու ճշտել:

Ինձ համար չկա ավելի երջանիկ և հաճելի զգացում, քան ամեն առավոտ սիրով, կարոտով և խանդավառությամբ դպրոց շտապող երեխաների ժպտացող աչքերին նայելն ու բարևելը: Երջանիկ եմ, որ ապրել եմ և շարունակում եմ ապրել այս բերկրանքը:

Անահիտ Հակոբյան

Ամեն մարդու մեջ արև կա, պետք է թույլ տալ, որ այն փայլի: (Սոկրատ)
Յուրաքանչյուր երեխա անհատականություն է, իսկ ուսուցիչը պետք է բացահայտի և թույլ տա, որ այդ արև շողա: