Կերպարվեստի դասավանդման ժամանակահատվածում գործնական կարողությունների և գեղարվեստական ընկալման հմտությունների ձեռքբերման ընթացքում աշակերտների մեջ փորձում եմ զարգացնել հետաքրքրություններ արվեստի ստեղծագործությունների, ինչպես նաև շրջապատի նկատմամբ գեղեցիկը նկատելու, զգալու և գնահատելու ունակություններ:

Ուսումնական գործընթացը կազմակերպում եմ այնպես որ բացահայտվեն յուրաքանչյուր աշակերտի անհատական առանձնահատկությունները, ստեղծագործական միտքը:

Գեղանկարչության պարապմունքներն  աշակերտներին օգնում են զգալու շրջապատող աշխարհի ամբողջ գունային հմայքը, հարստացնում են նրանց հոգեպես, զարգացնում են գեղագիտական ճաշակը ինչպես նաև դաստիարակում:

Եղիկյան Անահիտ

«Գեղանկարըը կարևոր է ոչ միայն նրանով, որ օգնում է տեսնելու և սիրելու գույներն ու լույսը: Գեղանկարը կարևոր է նաև նրանով, որ նկարիչը հաճախ նկարում է այն, ինչը մենք բոլորովին չենք տեսնում: Միայն նրա նկարից հետո ենք մենք սկսում տեսնել այդ և զարմանալ, որ չենք նկատել առաջներում»:

Միքել Անջելո