Աշակերտին օգնելը ուսուցչի ամենից ավելի կարևոր պարտականություններից մեկն է: Այն պահանջում է ժամանակ, փորձ, նվիրվածություն գործին:
Անհրաժեշտ է յուրաքանչյուր մեթոդ կամ ուսուցման ձև խորությամբ ուսումնասիրել, համապատասխանեցնել և տեղայնացնել:
Իրագործվող կրթական բարեփոխումները անհրաժեշտաբար պահանջում են ուսուցման ավանդական մոտեցումների վերանայում և նորագույն տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտություն:
Աշխատում եմ նույն դպրոցում 40 տարուց ավելի: Շուրջ 20 տարի է ղեկավարում եմ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնախմբի աշխատանքը: Օգնում եմ ընկերներիս իմ խորհուրդներով:
Այսօր դպրոց են գալիս իմ աշակերտների թոռնիկները: Հպարտ եմ, որ իմ աշակերտները մեկ քայլ առաջ են անցել ինձանից:

Անահիտ Բաղդասարյան

Ուսուցման գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում այն կարող է հանդիսանալ նաև հպարտության, ինքնավստահության, հույսի, երջանկության կարևոր աղբյուր: