Ուսուցիչ, դաս-տիարակ, մանկավարժ ու մայր լինելը և՛ դժվար, և՛ պատասխանատու է, քանզի լավ մարդ և քաղաքացի ձևավորելը պահանջում է մեծ նվիրում: Այդ կարևոր առաքելությանը նվիրվեցի  Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո: Գիտելիքի արահետ մտա Երևանի Դ. Վարուժանի հ. 89 դպրոցում 1977թ.-ին՝ որպես աշակերտ, իսկ 1993թ-ից մինչ օրս ինքս եմ գի-տության ճանապարհով ուղեկցում իմ աշակերտներին նույն դպրոցում: Աշխատանքս կրկնակի պատասխանատու էր, քանի որ ուսուցչի իմ առաջին քայլերն սկսեցի իմ ուսուցիչների օգնութ-յամբ և նրանց պահանջկոտ ու զննող հայացքի ներքո:

Ուսուցչի մասնագիտության մեջ ամփոփվում են շատ մասնագիտություններ, որոնք մարդու բացահայտմանը, նրան հասկանալուն պետք է օգնեն: Առանց փոխըմբռնման հաջողության հասնել այս գործում հնարավոր չէ: Սերունդ կրթելն ինձ համար նշանակում է մարդուն մոտեց-նել Աստծուն՝ սովորեցնել մտածել, ունենալ սեփական կարծիք, օգնել աշխարհայացք ձևավորե-լուն, ստեղծագործաբար մոտենալ կյանքին, լինել օրինապահ և օրինապաշտ, լինել մարդ և քա-ղաքացի:

Մարդն ամբողջ կյանքում կանգնած է ընտրության առջև. Որպես փորձառու ուսուցիչ՝ փոր-ձում եմ սովորեցնել իմ երեխաներին ճիշտ ընտրություն կատարել ամեն անգամ,երբ գալիս է այդ պահը: Որպես ուսուցիչ, ով սովորեցնում է ողջ մարդկության անցած ուղին, հասարակու-թյան մեջ մարդու տեղն ու դերը, ավելի պարտավորված եմ կերտել ազգասեր և հայրենապաշտ մարդու, ում մեջ, անհատական արժեքներից բացի, բարձր են նաև ազգային և համամարդկային արժեքները:

Այս բարդ ու դժվարին աշխատանքին փորձում եմ ստեղծագործաբար մոտենալ: Մանկավար-ժությունը նաև կոլեկտիվ աշխատանք է, և կարևորում եմ համագործակցությունը թե՛ գործըն-կերներիս, թե՛ ծնողների և աշակերտների հետ: Ինձ համար կարևոր է նաև տեղեկացվածությու-նը այս ասպարեզում մեր երկրի և համաշխարհային փորձին, ձեռքբերումներին, պետական կրթական ծրագրերին և իրականացվող միջոցառումներին:

Անկախ նրանից, թե գիտության որ ասպարեզն եմ ներկայացնում, պարտավոր եմ համակող-մանի զարգացած մարդ ձևավորել, հասցնել աշակերտի գիտակցությանը, որ գիտելիքներով զինված մարդն է հասարակության մեջ պաշտպանված, գիտելիքներով զինված մարդն է ստեղ-ծում իրավական, սոցիալական հասարակություն և պետություն:

Անահիտ Բաղդասարյան

Baxdasaryan Anahit patm

Մեծ է այն ուսուցիչը, ում աշակերտներն ապագայում կգերազանցեն իրեն: