Երջանիկ կին եմ, մայր, տատիկ…

Հպարտությամբ եմ նշում, որ նույն կրթօջախի սան եմ եղել: Դա նշանակում է, որ կյանքիս մեծ մասն անցել է այս սուրբ կամարների ներքո:

Սիրում եմ հայրենիքս, հարազատ դպրոցս, սաներիս, հարգում` ծնողներին:

Այս հայրենանվեր և Աստվածահաճո աշխատանքը կատարում եմ մեծագույն սիրով և անմնացորդ:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր նկատում և հարգում են Ուսուցչի աշխատանքը:

Աիդա Համբարյան

Մեծերն ասել են.

«Եթե ուզում ես բարիք գործել, մեկ տարվա համար ցորեն ցանիր, տասը տարվա համար ծիրանի ծառ տնկիր, դարերի համար Մարդ դաստիարակիր»: