ԿՏԱԿ

 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408-Ն որոշմամբ: ԿՏԱԿ-ի գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է:

Կազմակերպության գործունեության նպատակներն են`

  • հանրակրթական դպրոցները ժամանակակից համակարգչային սարքավորումներով համալրելը.
  • հանրակրթական դպրոցների միջև համընդհանուր համակարգչային ցանցի ներդնումը.
  • հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապի ներդնումը.
  • հանրակրթական դպրոցներում համակարգչային ուսումնական կենտրոնների ստեղծումը.
  • Հանրապետությունում տարվող կրթական տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառի բոլոր ծրագրերի կոորդինացումը.
  • ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման նպատակով, նրանց վերապատրաստումը.
  • հանրակրթական դպրոցների ինտերնետային համալիր էջի ստեղծումը և դրա շահագործումը.
  • համակարգչային ուսումնական նյութերի և ծրագրային փաթեթների մշակումը, հրատարակումը, և տրամադրումը հանրակրթական դպրոցներին.
  • համակարգիչների վարձակալության գործընթացի և շրջանառու հիմնադրամի կառավարումը.
  • կրթական տեղեկատվական և հաղորդակցման միջավայրի ստեղծումը` համակարգչային համընդհանուր ցանցում աստիճանաբար ներառելով միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական կազմակերպությունները: