Իմ դպրոց

 

«ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար: ԻմԴպրոցը (www.imdproc.am) Հայաստանյան կայք է, որը գործում է 2015 թվականից։

ԻմԴպրոցը սերտ համագործակցում է Ռուսաստանի «ЯКласс» կայքի (www.yaklass.ru) հետ, որը ներկայումս համարվում է լավագույն կրթական հարթակը տասնյակ հազարավոր դպրոցների համար: Այն նաև լայնորեն կիրառվում է Լատվիայում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Գերմանիայում և Ավստրիայում:

ԻմԴպրոցն օգնում է ուսուցիչներին դասավանդման գործընթացում։ Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով աշակերտներին հանձնարարել  դասարանային ու տնային աշխատանքներ և ստուգել դրանք: Աշակերտների համար այն առաջադրանքների էլեկտրոնային շտեմարան է և անսահման վարժանքների հարթակ:
Լավագույն աշակերտների, դասարանների և դպրոցների դինամիկ փոփոխվող ցանկերը հաղորդում են ուսուցման գործընթացին խաղային տարրեր և ստեղծում մրցակցություն՝ խթանելով և՛ մանկավարժներին, և՛ աշակերտներին:
«ԻմԴպրոց» կայքի առաջադրանքները ստեղծվում են GenExis ծրագրով, որը գեներացնում է հսկայական թվով տարբերակներ՝ լիովին բացառելով արտագրության հնարավորությունները:
ԻմԴպրոցի գործընկեր ЯКласс-ը ФРИИ հիմնադրամի «շրջանավարտն» է, «Сколково» և Microsoft ծրագրերի ռեզիդենտ։