ՀՕՖ

 

Հայ օգնության ֆոնդ (ՀՕՖ). Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի բարեգործ, կազմակերպությունն է։ Ստեղծվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Նյու Յորքում։ ՀՕՖ-ի գործունեությունը համակարգում է տնօրենների խորհուրդը։ Առաջին խոշոր ձեռնարկումը Ստեփանավանի «Սուրբ Կարդան» բնակելի թաղամասի կառուցապատումն էր։ Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոց, համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը։ 1996 թվականին՝ Գյումրիում, 1997 թվականին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները։ Իրականացվել են դպրոցաշինական ծրագրեր, հիմնովին նորոգվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, նորոգվել և գործարկվել է թափառաշրջիկ ու մուրացիկ երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոնի մասնաշենքը Երևանի Ձեյթուն վարչական շրջանում և այլն։ ՀՕՖ-ը նպաստում է նաև ՀՀ-ում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահական և մշակույթի զարգացմանը։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն ավելի քան 200 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին։

Կարդալ Ավելին