ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Երիտասարդական ակումբների դաշնությունը Եվրոպական կամավորական ծառայության  (ԵԿԾ) հյուրընկալող, ուղարկող և համակարգող առաջատար կազմակերպություններից է:
2006 թվականից սկսած ԵԱԴ-ն զբաղվում է Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրով:  Կազմակերպությունը արտերկիր է ուղարկել ավելի քան 50 կամավոր և Հայաստանում հյուրընկալել ավելի քան 30 կամավոր:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպական Կամավորական Ծառայությունը (ԵԿԾ).

Այս ծրագիրը երիտասարդներին տալիս է բացառիկ հնարավորություն կատարելու չվճարվող և լրիվ դրույքով կամավորական աշխատանք արտերկրում` Եվրամիության սահմաններում ու դրանից դուրս: Այս ծրագրի նպատակն է խթանել հանդուրժողականության և համերաշխության զարգացմանը, ինչպես նաև օգնել երիտասարդներին զարգացնել հմտություններ և ունակություններ, որոնք հետագայում կօգնեն իրենց աշխատանքի և կրթության մեջ:

Ովքե՞ր են Եվրոպական Կամավորական Ծառայության (ԵԿԾ) գործող անձիք.

  • Ուղարկող կազմակերպությունը ( Հայրենիք` բնակավայր)

Ուղարկող կազմակերպության հսկողության տակ է լինում կամավորի նախապատրաստական, ընթացիկ և ավարտական գործընթացը Եվրոպական Կամավորական Ծառայության  (ԵԿԾ) ծրագրին  մասնակցելու ընթացքում:

  • Հյուընկալող կազմակերպությունը  (երկիրը, որտեղ տեղի է ունենալու  ծրագիրը)

Հյուընկալող կազմակերպությունը ամբողջ ծրագրի  ընթացքում պետք է ապահովի կամավորի անվտագությունը, բարեկեցիկ ապրելու և աշխատելու պայմանները:
Հյուընկալող կազմակերպությունը պետք է աջակցի կամավորին անձնական և լեզվական խնդիրների դեպքում, ինչպես նաև ունենա աջակցող անձ, ով հարկ եղած դեպքում կօգնի կամավորին:

  • Համակարգող կազմակերպությունը

Համակարգող կազմակերպության դերն է հեշտացնել ծրագրի իրականացումը, ադմինիստրատիվ և որակյալ աջակցություն ցույց տալով ծրագրին մասնակից կողմերին, նրանց համար ստեղծելով ցանցային հնարավորություն:

  • Կամավորը

Ծրագրին մասնակցող կամավորը պետք է  ունենա օրինական քաղաքացիություն ուղղակվող երկրում:

Ո՞վ կարող է դիմել ծրագրին
18 – 30 տարեկան երիտասարդները, մինչև դիմումի վերջնաժամկետը:
Քիչ հնարավորություններով երիտասարդները  ( օրինակ՝ բազմազավակ ընտանիքի երեխաները)  կարող են մասնակցել  16 տարեկանից:

Կարդալ ավելին