Իթվինինգ

 

2016 թվականի սեպտեմբերից Երևանի Դ. Վարուժանի անվան թ.89 հիմնական դպրոցը միացել է Իթվինինգ Պլյուս (etwinning plus) ծրագրին: Դպրոցում դասավանդող մի քանի ուսուցիչներ տարբեր տարիքային խմբերի աշակերտների հետ միասին մեծ ոգևորությամբ աշխատում են Եվրոպական տարբեր երկրների դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ`իրականացնելով  տարբեր նախագծեր:

Իթվինինգը Եվրոպայի երկրների դպրոցների ներկայացուցիչների (ուսուցիչներ, փոխտնօրեններ, տնօրեններ, գրադարանավարներ և այլն) համար տրամադրում է մի հարթակ, որտեղ նրանք կարող են հաղորդակցվել, համագործակցել, մշակել ծրագրեր կազմակարեպել փորձի փոխանակում տարատեսակ նախաձեռնությունների և այլն: Մի խոսքով, սա մի առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս դառնալ Եվրոպայի ամենահետաքրքիր կրթական համայնքի մի մասը` այսպիսով մշտապես տեղեկացված լինելով ոլորտի նորարարություններին ու անցուդարձին:

Իթվինինգ նախագիծը խրախուսում է համագործակցությունը դպրոցների միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով՝ դպրոցներին տրամադրելով աջակցություն, գործիքներ և այլ ծառայություններ։

Կարդալ Ավելին